Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Ղարաբաղում խաղաղության համար

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Ղարաբաղում խաղաղության համար

262
0

Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Արցախի խաղաղության համար: Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, պատարագներն անցկացվում են ամեն շաբաթ:

Պատարագներն անցկացվում են տաճարների վանահայրերի կողմից: Պատարագներին մասնակցում են հայկական համայնքների, կանանց կոմիտեի ներկայացուցիչներ եւ հայ երիտասարդներ: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման եւ Արցախի վրա խաղաղ երկնքի համար:

Հիշեցնենք, որ Կիեւից հետո Ուկրաինայի հայերի միության շտաբը Հայաստանի մայրաքաղաքում սկսել է համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ընթացքում տուժածներին օգնության ցուցաբերման աշխատանքները:

Աշխատանքային խմբում ընդգրկված են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈւՀՀ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` կամավորներ Հայաստանից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ