Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների

Կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների

434
0

Իսպանիայի տարբեր քաղաքներում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար սահմանված միջոցառումների դեմ նախօրեին անցկացված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Մադրիդում։

Ցուցարարներ փորձել են փակել քաղաքի առանցքային փողոցներից մեկի երթևեկությունը, հրկիզել են աղբամանները և բարիկադներ կառուցել։ Հավաքվածները նաև քարեր են նետել խանութների ցուցափեղկերի վրա։ Արդյունքում ձերբակալվել է 32 մարդ, տուժել է երեք ոստիկան։

Գրեթե 150 մարդ, հիմնականում երիտասարդներ, քարեր են նետել ոստիկանների վրա, այրել են աղբամանները, փակել ճանապարհը, կոտրել խանութների ցուցափեղկերը, թալանել որոշ առևտրի կետեր։ Արդյունքում ոստիկանությունն ուժ է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ, ձերբակալվել է յոթ մարդ, իրավապահ մարմինների յոթ աշխատակիցներ տուժել են:

Police officers restrain a person during a protest against the closure of bars and gyms, amidst the coronavirus disease (COVID-19) outbreak, in Barcelona, Spain October 30, 2020. REUTERS/Nacho Doce TPX IMAGES OF THE DAY
Police officers stand guard during a protest against the closure of bars and gyms, amidst the coronavirus disease (COVID-19) outbreak, in Madrid, Spain, November 1, 2020. REUTERS/Javier Barbancho

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ