Գլխավոր էջ Գլխավոր «Իմ քայլը» հիմնադրամը Առողջ ապրելակերպի դասընթաց կներդնի. ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ

«Իմ քայլը» հիմնադրամը Առողջ ապրելակերպի դասընթաց կներդնի. ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ

1023
0

«Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է Առողջ ապրելակերպի  դասընթաց ներդնել հանրակրթական դպրոցներում: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի գրառումից: Ծրագիրն ի կատար ածելու համար հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հրավերով Երևան է ժամանել «UCLA Health»-ի «Sound Body Sound Mind» ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը: Ըստ Աննա Հակոբյանի գրառման Մեթյու Ֆլիսոքը կկիսվի իր փորձով ու գիտելիքներով, կծանոթանա հայաստանյան դպրոցների վիճակին և կրթական չափորոշիչներին։

Ծրագիրը երկար ժամանակ է ինչ գործում է Միացյալ Նահանգներում  և դրական է ընդունվում ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների կողմից:

Աննա Հակոբյանը իր գրառման նշել է. «Միացյալ Նահանգներում գործող այս ծրագիրն արդեն բավական ժամանակ է նպաստում է դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը՝ աշակերտներին և ուսուցիչներին տրամադրելով ժամանակակից մեթոդաբանությամբ ֆիթնես-դասընթացներ, ինչպես նաև աջակցում է դպրոցներին համապատասխան սարքավորումներով»:

MedMedia-ն կապ հաստատեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հետ, ով մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այն հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, որը պատրաստվում են իրականցնել այս տարի: Տվյալ փուլում այցելում են դպրոցներ, ուսումնասիրում են առկա խնդիրները՝ դպրոցների ֆիզիկական պատրաստավածության դասասենյակները, դահլիճները, առակա սարքավորումները: Արդյունքները պարզ կլինեն միայն մարտ ամսին, ապա կանցնեն քննարկումների և որոշումների կայացման հաջորդ փուլին: ԱՄՆ-ից հրավիրված փորձագետ Մեթյու Ֆլիսոքը ներկայացրել Կալիֆորնիայի համալսարանի փորձը, օգնել է մշակել «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագիրը: Մեթյու Ֆլիսոքը  շուտով կվերադառնա Կալիֆորնիա, ապա կներկայացնի ծրագրի զարգացման իր տեսլականը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև հավելեց, որ առարկայի ներդրման, Ֆիզիկական պատրաստվածության դահլիճների վերանորագման և վերազինման ծախսերը հոգալու է «Իմ քայլը» հիմնադրամը:

Փորձեցինք կապ հաստատել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հետ՝ քննարկումների գործընթացին և նախարարության տեսակետին ծանոթանալու համար: Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը ասաց, որ ինքը այս պահին արձակուրդում է: Փորձեցինք կապ հաստատել հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների հետ, որոնց տրամադրած հեռախոսահամարներին պատասխանող բաժնի պետերը, փորձագետները տեղյակ չէին, թե ով է տեղյակ նոր ծրագրից, չգիտեին արդյոք իրենց վարչության կամ նախարարության  հետ քննարկումներ եղել են, թե ոչ:

Քիչ անց ԿԳՄՍՆ-ի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հայտնեց, որ կա աշխատանքային խումբ, որը համագործակցում է հիմնադրամի հետ, սակայն ովքեր են ներգրավված խմբում ինքը չի կարող նշել: Ասաց, որ մեր հարցերին ավելի ստույգ կպատասխանեն «Իմ քայլը» հիմնադրամում, քանի որ այն իրենց ծրագիրն է:

Քննարկումների, դրանց փուլային համագործակցության մասին MedMedia-ի հետ զրուցեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ով հայտնեց, որ քնննարկումներ ընդանում են և ծրագիրը հավանության է արժանացել, եթե այն հաջողի հանդես կգան նաև այլ առաջարկներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ