Գլխավոր էջ Նորություններ Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը․ Զարիֆ

Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը․ Զարիֆ

642
0

Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ահաբեկչական խմբավորումների տեղափոխման և ներկայության մասին:

«Իրանը գրեթե վստահ է, որ հակամարտությանը մասնակցել են ահաբեկիչները, ու Թեհրանը պնդում է, որ դա ոչ մեկի շահերից չի բխում»,- ասել է նա:

Նա հավելել է, որ իր վերջին բանակցությունների ընթացքում Իրանը Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանություններին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական խմբերի տեղափոխման և ներկայության մասին՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նման բան չի հանդուրժի:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.

«Ներկայում այդ ահաբեկիչները չկան Իրանի սահմաններում, սակայն երկրի սահմաններից դուրս նրանց ներկայության հավանականությունը նախկինի պես բարձր է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ