Գլխավոր էջ Նորություններ Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք

Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք

448
0

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։
Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ