Գլխավոր էջ Նորություններ Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին պատերազմական իրավիճակում․ԱՆ

Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին պատերազմական իրավիճակում․ԱՆ

304
0
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել ուղղված բժշկական կենտրոններին , ինչպես նաև ներկայացրել է  կենտրոնացած ձեռքբերումները և մարդասիրական օգնությունը․
«Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ,
Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։
Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։
Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ