Գլխավոր էջ Նորություններ ԱՀ տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում....

ԱՀ տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. Արցախի տեղեկատվական շտաբ

463
0

Ի գիտություն Արցախի Հանրապետության վարկառուների

2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում.

—  չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում,

— մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում,

— բանկերի կողմից վարկառուների քարտային և այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Եթե որևե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:

Միաժամանակ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ