Գլխավոր էջ Նորություններ Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը

368
0

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նախագծի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգը և երաշխիքները, գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները:

Բալայանի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է, որ գույքը վերցնելիս որոշակի արձանագրություն է կազմվում, և հետագայում, եթե որևէ ձևով վնաս է պատճառվում, Կառավարության սահմանված կարգով հատուցում է տրամադրվում:

«Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում»,-ասաց Բալայանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ