Գլխավոր էջ Գլխավոր 101 պատմություններից հերթականը, որի գլխավոր և ոչ այնքան բարի հերոսը Ռազմիկ Աբրահամյանն...

101 պատմություններից հերթականը, որի գլխավոր և ոչ այնքան բարի հերոսը Ռազմիկ Աբրահամյանն է

1673
0

Դեկտեմբերի 20-ին համացանցում հայտնված և ամենաքննարկված լուրը՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն էր։ Ակադեմիկոսին մեղադրում էին ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Ծննդատան տնօրենին նախ կալանավորեցին, ապա դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց քննչի գործողությունները և փոխեց խափանման միջոցը՝ կիրառելով՝ ստորագրություն երկրից  չբացակայելու մասին նոր խափանման միջոց։

«Հայ մայրեր» շարժման անդամները պահանջում են կրկին կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին։  Ծնողները պնդում են, որ իրենք խոսում են փաստերով։ Տուժող մայրերից  Սույզաննա Պատվականյանը MedMedia-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ետ չի կանգնելու, բացի այդ իրենց պայքարը արդեն իսկ տվել է պտուղներ։ Սյուզաննայի ջանքերի շնորհիվ մեկ երեխա, ով որդեգրման էր հանձնվել 1997թ-ին, գտնվել է ԱՄՆ-ում հիմա արդեն ապրում է մոր հետ։ Կինը հիվանդանոց էր դիմել հղիության  7-րդ ամսում։ Ըստ Սյուզաննայի խոսքերի Հանրապետական ծննդատուն դիմած կնոջը արհեստական ցավերի միջոցով ծննդալուծել են, ապա ասել են, որ բալիկը մահացած է ծնվել, ստիպել են հրաժարական ստորագրել։ Երեխան որոշ ժամանակ գտնվել է Նորքի մանկատանը, իսկ երեխայի համար ծննդական հանել է Ռազմիկ Աբրահամյանը։

 Սա 101 պատմություններից հերթականն է, որի գլխավոր և ոչ այնքան բարի հերոսը Ռազմիկ Աբրահամյանն է։ MedMedia-ն կապ հաստատեց նաև Ռազմիկ Աբրահամյանի հետ, ով հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ ներկա պահին գտնվում է հիվանդանոցում, կաթիլային է ընդունում, ունի առողջական խնդիրներ։ Ռազմիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ այս գործընթացը ուղղորդված է, իսկ իր անմեղությունը կտեսնենք քննության ավարտին։ Մեր հարցին, թե ուղղորդումը իր անձի դեմ է, թե հիվանդանոցի, Ռազմիկ Աբրահամյանը պատասխանեց, որ լրագրողները իրենք գտնեն տվյալ հարցի պատասխանը։ Հիշեցրեց, որ հիվանդանոցը կեսդարյա պատմություն ունի, հավանաբար ի նկատի ունենալով, որ այն ուղղված է ծննդատան բարի համբավի դեմ։ Հաջորդ հարցին, թե ովքեր են իրենց երեխաներին Ռազմիկ Աբրահամյանից պահանջող ծնողների հովանավորները, ակադեմիկոսը պատասխանեց, որ ինքը չի հայտնի, միայն կասի , որ այդպիսիք կան։ Այս մաիսին Աբրահամյանը խոսել էր նաև դատական նիստից հետո՝ լրագողների հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ «բողոքող ծնողները, կեղծ հավաքածու անդամներ են»։

Սյուզաննա Պատվականյանը հայտարարեց, որ չի նահանջելու․ «Արդեն 19 տարի է Ռազմիկ Աբրահամյանը իմ կյանքը սարքել է անապատ, ամեն ինչ չորացրել է»։

Հայտնեց, որ իրենց ուղղորդված լինելու մասին Ռազմիկ Աբրահամյանի խոսքերը վիրավորական են իրենց համար, ասում է իրենք խոսում ու պայքարում են իրենց իրավունքների համար։

Ծնողները կարծում են, որ շուտով կտեսնեն իրենց բալիկներին, իսկ Ռազմիկ Աբրահամյանը վստահ է, որ կապացուցվի իր անմեղությունը և կմաքրվի հիվանդանոցի բարի համբավը։ Իսկ արդարության վերականգմանը ևս մեկ քայլով կմոտենան փետրվարի 3-ին՝ գործով հաջորդ դատական նիստին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ