Գլխավոր էջ Նորություններ Արցախցի կանայք հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ. նրան նամակ հանձնեցին

Արցախցի կանայք հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ. նրան նամակ հանձնեցին

266
0

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի կանայք ու երեխաները կրկին ակցիա արեցին` պահանջելով զսպել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

Ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամներից մի քանիսը հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նրանք նամակ հանձնեցին դեսպանին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։

«Հիմնական նպատակն այն է, որ լուռ չլինենք, եւ այդ ձայնը հասնի բոլոր միջազգային ատյաններին։ Ասել, որ ցույցն արեցին, ցուցի հետո հանդիպեցինք ու միանգամից խնդիրը լուծվեց, նման բան չկա։ Սա մի փոքր քայլ է, որը հետեւողական անելու դեպքում կունենանք նաեւ մեծ հաջողություններ»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իրենք չեն ներկայացնում կանանց պատմությունները, այլ ներկայացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը. «Ամեն բան քննարկվում է։ Մենք հետեւողական շարունակելու ենք պայքարել։ Եթե կարիք լինի, ապա նորից ենք գալու»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ