Գլխավոր էջ Նորություններ Հայաստանը կրկին 11-րդ տեղում է կորոնավիրուսային դեպքերի թվով

Հայաստանը կրկին 11-րդ տեղում է կորոնավիրուսային դեպքերի թվով

275
0

Հայաստանը կրկին 11-րդ տեղում է աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով: Https://www.worldometers.info/coronavirus/- ի համաձայն` մեր երկրում մեկ միլիոն բնակչության հաշվով կա վարակման 27119 դեպք եւ 412 մահվան դեպք (այս ցուցանիշով մենք 23-րդ տեղում ենք աշխարհում):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում միլիոն բնակչության հաշվով վարակման դեպքերի թվով 18-րդ տեղում էր աշխարհում: Սակայն վերջին օրերին դեպքերը սկսել են կտրուկ աճել: Մասնագետների կարծիքով` վիրուսի տարածման պատճառը քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոններին չհետեւելն է:
Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1600 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 410-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ