Գլխավոր էջ Նորություններ Մեզ բավարարել և գոհացրել է նախարարի պատասխանը․ Մակունցը՝ ծննդատների փակման որոշման մասին

Մեզ բավարարել և գոհացրել է նախարարի պատասխանը․ Մակունցը՝ ծննդատների փակման որոշման մասին

895
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը , ծննդատների փակման որոշման հետ կապված, բավարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը մասնակցում «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Մակունցն էլ ասաց, որ ինքն է հրավիրել Թորոսյանին.

«Խմբակցության կանոնադրությամբ՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները, և առհասարակ, ցանկացած ոք կարող են ներկա գտնվել։ Իմ հրավերով այստեղ ներկա էին այն անձինք, որոնք խմբակցության անդամ չեն, սակայն կառավարության կամ վարչության անդամ են»։

Հարցին՝ արդյոք խմբակցության անհանգստացնո՞ւմ է այն հարցը, որ մի քանի մարզերում ծննդատներ են փակվելու, Մակունցն ասաց.

«Խմբակցության անդամների եւ Թորոսյանի միջեւ տեղի է ունեցել հանդիպում։ Պարոն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ոլորտի մասնագետների վերաբերմունքը։ Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ։ Մեզ բավարարել և գոհացրել է նախարարի պատասխանը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ