Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության կազմակերպիչը՝ ծննդատների փակման մասին

Առողջապահության կազմակերպիչը՝ ծննդատների փակման մասին

747
0

Եթե կա ծննդատուն և բուժհիմնարկ իր պակաս սարքավորումներով, դա խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է արարել, ստեղծել՝ կլինի  դա ֆինանսավորման տեսքով  թե   հարմարավետ պայմանների ստեղծմամբ: Արարող մարդու համար դա է ուղղությունը: Քանդող մարդու համար փակելն է ուղղությունը: Չկա բուժկենտրոն, չկա խնդիր:

Այս մասին հունվարի 16-ին  News.am-ին տված հարցազրուցի ընթացքում մանրամասնեց բժիշկ, ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Բժիշկը չի արդարացնում օպտիմալացման  և  բուժհիմարկները փակելու ճանապարհը, քանի որ դա կարող է առաջացնել մի շարք խնդիրներ և՛ բնակչության և՛ բուժաշխատողների շրջանում:

«Ես կհասկանայի այդ որոշումը, եթե օրինակ շենքային պայմանների խնդիր լիներ: Որ օպտիմալացումը ոչ թե գնար ռադիկալ ճանապարհով, այլ փորձեին մարդկանց բացատրել, որ, օրինակ, նրանք լավ չեն աշխատել կամ մոտակա մեկ տարվա ընթացքում ծնունդ չեն ունեցել:

Այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնում բուժաշխատողները, հատկապես մեծ տարիքի մարդկանց համար աշխատանք գտնելն անհամեմատ բարդ է լինելու: Լուրջ խնդրի առջև է կանգնում նաև բնակչությունը:  Ես հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարություն, որ պարզ եմ՝ արդյո՞ք հաշվի են առնվել եղանակային պայմանները: Եվ արդյոք սառույցի վրայով հղիին տեղափոխելն ավելի անվտանգ է, քան իրենց բնակավայրում ծնունդ ընդունելը: Այս բոլոր հարցերի պատասխանները չկան, որպեսզի ես կարողանամ ասել` օպտիմալացումը ծանրակշիռ որոշում է»,- պարզաբանում է Գևորգ Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ