Գլխավոր էջ Գլխավոր Զինադադար կարող են հաստատել երկու երկրներ. Գագիկ Համբարյան

Զինադադար կարող են հաստատել երկու երկրներ. Գագիկ Համբարյան

2088
0

Արդեն երրորդ անգամ թշնամին հավատարիմ մնաց իր որդեգրած քաղաքականությանը և չպահպանեց հաստատված հրադադարը։ Վաղ առավոտից՝ 08։00 Հայկական և Ադրբեջանական կողմում հրադադար է հաստատվել, սակայն թշնամին այս անգամ ևս ապացուցեց, որ նրան վստահել չի կարելի։ Ի՞նչն է ստիպում նրանց արդեն գերտերության խոսքի վրայով անցնել, դեպի ու՞ր է տանում նրանց քայլերը՝ Medmedia.am-ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։ Քաղաքագետի խոսքով սպասելի էր այս ամենը և նա մեծ հույսեր չէր կապել, որ ԱՄՆ-ի միջնորդությունը հաստատ իր արդյունքը կտար, քանի որ մինչ այդ էլ պաշտոնական Բաքուն խաղտեց երկու անգամ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարը։

«Ես ինքս չեմ հավատում, որ այս ամենը ինչ որ հիմա տեղի է ունենում առանց ԱՄՆ-ի իմացության է, քանի որ Թուրքիան և Իսրայելը, որոնք այս պատերազմում բացահայտ Ադրբեջանի կողքին են կանգնած՝ տարածաշրջանում համարվում են ԱՄՆ֊ի ռազմավարական գործընկերները։ Զինադադար կարող են հաստատել երկու երկրներ, մեկը դա ԱՄՆ է, որովհետև հենց նա է կանգնած ադրբեջանաթուրքական տանդեմիայի հետևում, և երկրորդը Ռուսաստանն է, որը ևս կարող է զինադադար հաստատել, բայց խնդիրը հէտևյալն է՝ Ռուսաստանին համապատասխան մակարդակով Երևանից չեն դիմել, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Արցախի նախագահի դիմումն այնտեղ կնդունեն ի գիտություն, բայց կոնկրետ քայլեր չեն ձեռնարկի մինչև Երևանը համապատասխան մակարդակով չդիմի Ռուասատանին՝ հրադադարի հաստատման համար»։

Քաղաքագետի խոսքով այն ինչ հիմա տեղի է ունենում արցախյան ռազմական թատերաբեմում ցույց է տալիս, որ կոնկրետ ԱՄՆ-ն ինչ որ ձևաչափով փորձում է ցույց տալ, որ իրենք բավարարված են ռազմական գործողությունների ընթացքից, քանի որ Արբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել Իրանի և Արցախի սահմանի գրեթե 95 տոկոսը։

Վաղը կլրանա այս պատերազմի մեկ ամիսը, հարցին, թե ե՞րբ կհասնենք խաղաղության՝ միգուցե արդեն մենք պետք է դիմենք կտրուկ քայլերի, պարոն Համբարյանն ասաց, որ կոչ կանի հասարակությանն ավելի սթափ վերաբերվել և հաղթանակի մասին խոսել միայն հաղթանակ տանելուց հետո։

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ Հայկական կողմն ունի իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ.

1- Պետք է վերականգնել այն ստատուս քվոն, որը եղել է մինչև սեպտեբերի 27֊ը։

2- Մենք էլ ավելի շատ տարածքներ պետք է ազատագրենք Ադրբեջանից, որպեսզի կարողանանք հանդես գալ էլ ավելի ուժեղ դիրքերից»։

Վերջինիս խոսքով պատերազմը դեռ չի ավարտվել և պետք չէ այդ #հաղթելենք պաթոսային խոսքն առաջ տանել։ Եկեք հաղթենք հետո նոր ասենք, որ հաղթեցինք։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ