Գլխավոր էջ Նորություններ ԵՄ գրասենյակի առջև հավաքված ցուցարարներն իրենց նամակը փոխանցելու հնարավորություն կունենան վաղը

ԵՄ գրասենյակի առջև հավաքված ցուցարարներն իրենց նամակը փոխանցելու հնարավորություն կունենան վաղը

289
0
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակցիայի են դուրս եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև՝ պահանջելով պատժել Ադրբեջանին և Թուրքիային։ Նրանք հանդիպում են պահանջել գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ իրենց նամակը փոխանցելու համար։ Ավելի ուշ ցուցարարներին պատասխանել են, որ նրանցից 3 հոգու հնարավոր կլինի ընդունել վաղը։
«Մենք սպասելու ժամանակ չունենք, պատերազմ է, ամեն վայրկյան մարդիկ են զոհվում, դուք ի՞նչ եք պատասխանելու նրանց հարազատներին»,-ասել են ցուցարարները՝ հավելելով, որ իրենք գնալու տեղ չունեն, և պետք է իրենց անհապաղ լսեն:

«Ամոթ, ամոթ» վանկարկումներով ցույցն ավարտվել է։ Ցուցարարները ԵՄ գրասենյակի առջև կհավաքվեն վաղը՝ ժամը 11։00-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ