Գլխավոր էջ Նորություններ Միացյալ Նահանգները պետք է առավել մեծ դիվանագիտական ջանքեր գործադրի՝ կանխելու աղետը․ Ֆիլիպ...

Միացյալ Նահանգները պետք է առավել մեծ դիվանագիտական ջանքեր գործադրի՝ կանխելու աղետը․ Ֆիլիպ Բրիդլավ

238
0

Բազմաթիվ ամերիկացիների համար, որոնք տարված են նախագահական մրցապայքարով, հեշտ է բաց թողնել այս հարցը, սակայն Հարավային Կովկասում կրկին մարտերը թեժանում են Լեռնային Ղարաբաղի շուջ պայքարում: Իր խոսքն այսպես է շարադրում ԱՄՆ օդուժի՝ թոշակի անցած գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, որի հոդվածը հրապարակվել է ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյի կայքում:

«Այն, ինչ շատ ամերիկացիներ գուցեև չհասկանան, նաև ԱՄՆ-ի ազգային շահերին է առնչվում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անկայունության ձևավորմամբ: Միացյալ Նահանգները պետք է առավել մեծ դիվանագիտական ջանքեր գործադրի՝ կանխելու աղետը»,- նշում է գեներալը՝ հավելելով, որ մեկ այլ մտահոգիչ սցենար ԱՄՆ-ի համար կարող է լինել Ռուսաստանի հավանական ներգրավվածությունը:

«Թուրքիան ռազմական աջակցությունն է ցույց տալիս Ադրբեջանին և սիրիացի վարձկանների է տեղափոխում առաջնագիծ»,- շեշտել է հոդվածագիրը:

«Եվ վերջապես, Իրանը, որը սահմանակից է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, կարող է հեշտությամբ ներքաշվել հակամարտությանը: Երեք խոշորագույն տարածաշրջանային տերությունների ներգրավումը հակամարտությանն ավելի է, քան մենք պետք է ընդունենք: Արևմուտքը դանդաղում է արձագանքելու հարցում և շատ թույլ ներգրավվածություն է դրսևորում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն դիվանագիտորեն չի ներգրավվում տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտության կարգավորմանը՝ թուլացնելով իր դիրքերը և սահմանափակելով իրական առաջընթաց գրանցելու իր հնարավորությունը»,- նշում է հոդվածագիրը:

Վերջինս հավելել է, որ Հարավային Կովկասում հետագա լարվածության կանխումը պետք է առաջնահերթ լինի ԱՄՆ քաղաքականության մեջ:

Աղբյուրը՝ Թերթ․ամ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ