Գլխավոր էջ Նորություններ Համաձայնագիր Լեհաստանի դեղագործական գլխավոր տեսչության հետ

Համաձայնագիր Լեհաստանի դեղագործական գլխավոր տեսչության հետ

1143
0

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Լեհաստանի դեղագործական գլխավոր տեսչության ղեկավարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Image may contain: 3 people, people standing and indoor

Դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման երաշխավոր գործընկեր կառույցների համագործակցության մեկնարկը ողջունել են նաև առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ու Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է պատշաճ արտադրական և բաշխման գործունեության պահանջների գնահատման համատեղ դիտարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստում՝ ի նպաստ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային Հայաստանի անդամակցության:

Մանրամասն՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ