Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային սարքը կուղարկվի Կապանի ԲԿ՝ վիրավոր զինվորների բուժման...

ԱՄՆ հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային սարքը կուղարկվի Կապանի ԲԿ՝ վիրավոր զինվորների բուժման համար

299
0
Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:
Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:

Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ