Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի որակի նկատմամբ

ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի որակի նկատմամբ

330
0
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ