Գլխավոր էջ Նորություններ Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի. Արսեն Թորոսյան

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի. Արսեն Թորոսյան

1131
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել է, որ  Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի։

Նախարարության որոշմամբ՝ 2019թ.-ի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատուն 2020թ.-ի հունվարի 1-ից պետության կողմից չէին ֆինանսավորվելու։

«Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի: Եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինություններ, սարքավորումներ, ապա ծնունդների թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,-հայտնել է նախարարը լրագրողներին:

Նախարարի խոսքով` կանոնակարգվելու են նաև հետծննդյան վարման ծառայությունները, որ այսուհետ նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը բացառվեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ