Գլխավոր էջ Նորություններ Ալեքսիս Օհանյանը ԼՂ հարցով տեսաուղերձ է հղել ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին

Ալեքսիս Օհանյանը ԼՂ հարցով տեսաուղերձ է հղել ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին

309
0

Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, Instagram-ում տեսաուղերձ է հրապարակել՝ հասցեագրված ԱՄՆ-ի և Գերմանիայի իշխանություններին։ Նա կոչ է արել երկու երկրների առաջնորդներին վերջապես խաղաղություն բերել հայ ժողովրդի համար։

«Արցախում տեղի ունեցողը ողբերգություն է: Առանց իրական հրադադարի տառապանքները կշարունակվեն: Կոչ եմ անում ԱՄՆ-ում իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի բռնապետերին և դատապարտել հայերի վրա կատարվող հարձակումները, կիրառել պատժամիջոցներ և անհապաղ հրադադար պարտադրել»,-նշել է գործարարը

https://www.instagram.com/tv/CGsuMroHveb/?igshid=18rd6ex34z6cd

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ