Գլխավոր էջ Նորություններ ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի...

ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում

475
0

Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում: Այս մասին հայտարարել է Արեւելյան Ադրբեջան նահանգի անվտանգության եւ քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուն, հաղորդում է Iranpress-ը:

«Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, մեծ վնաս չեն հասցրել»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունները անթույլատրելիության մասին, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ