Գլխավոր էջ Նորություններ Երաժիշտներն Արցախի համար․ կանցկացվի խաղաղության համերգ՝ Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ

Երաժիշտներն Արցախի համար․ կանցկացվի խաղաղության համերգ՝ Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի մասնակցությամբ

282
0
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը և Տիգրան Համասյանը հայ և օտարազգի տասնյակ արվեստագետների հետ հոկտեմբերի 28-ին՝ հայաստանյան ժամանակով 22:00-ին, հանդես կգան առցանց համերգային նախագծով:
Այս ընթացքում կատարված նվիրատվությունները կկրկնապատկվեն OneArmenia նախաձեռնության կողմից և կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել հիմա։
Համերգը կհեռարձակվի ONEArmenia նախաձեռնության ֆեյսբուքյան, յութուբյան և ինստագրամյան ալիքներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ