Գլխավոր էջ Նորություններ Սա միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային, այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը․...

Սա միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային, այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը․ Թունյան

353
0
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։
Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։ Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։
Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։
Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք»։

Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների…

Geplaatst door Babken Tunyan op Donderdag 22 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ