Գլխավոր էջ Նորություններ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ...

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի գրադարանին՝ «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար

365
0

Ամերիկացի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օվա առթիվ ստացած շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելու համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում։

Քիմ Քարդաշյանն այս քայլն անվանել է իր ծննդյան օրվա լավագույն նվերը։

«Ծննդյանս օրվա լավագույն նվերը։ Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական գլոբալ հայ ազգ ենք», – գրել է Քիմ Քարդաշյանը։

Kim Kardashian West shares her birthday thanks with the ANCA, UCLA Library, and our Congressional champions for setting…

Geplaatst door ANCA op Woensdag 21 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ