Գլխավոր էջ Նորություններ Առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել․ Փաշինյան

Առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել․ Փաշինյան

290
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ իր ելույթում խոսել է  արցախաադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի մասին։

«Առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Եվ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Նրանց ռեսուրսները շատ-շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում, աննկարագրելի ծավալի: Եվ ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաև այս պատճառով: Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակն այն է, որ զոհվածների մարմիններն ի վերջո հավաքվեն, խնամվեն, և պատշաճ ձևով արվի հուղարկավորություններ, և այլն, և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ