Գլխավոր էջ Նորություններ ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի...

ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան

450
0

Որպես դաշնակից պետություն, որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք՝ լրագրողներդ չգիտեք, ես էլ չեմ կարող մեկնաբանել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք իրեն չի հիասթափեցրել արեւմտյան երկրների կեցվածքը, որոնք միայն մտահոգություններ են հայտնում եւ ոչ մի գործնական քայլ չեն անում պատերազմը դադարեցնելու, Ադրբեջանին ու Թուրքիային սաստելու ուղղությամբ, Մարուքյանը պատասխանեց. «Ես կարող եմ հիասթափվել նրանից, որի նկատմամբ ունեմ ակնկալիք: Իմաստուն խոսք կա՝ ակնկալիք մի ունեցիր, որ չհիասթափվես; Ես չեմ ունեցել ակնկալիք»:

Նա նաեւ նկատեց, որ հրադադարը մեզ շատ անհրաժեշտ է, որովհետեւ ունենք ռազմագերիներ ու հերոսների դիակներ, որոնք պետք է դուրս բերենք այդ հատվածներից. «Մենք հիմա դա չենք կարող անել: Ցանկացած մարդ, որ ունի տարրական հարգանք զոհվածի կամ ռազմագերու նկատմամբ, նա պետք է կողմ լինի հումանիտար հրադադարին: Դա պատերազմի կանոն է»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ