Գլխավոր էջ Նորություններ Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

270
0

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․«Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։

Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին՝ տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել  911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին»:

📌Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում:✅Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու …

Geplaatst door ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն op Dinsdag 20 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ