Գլխավոր էջ Նորություններ Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինում է հունականով

Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինում է հունականով

307
0

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Բոյկոտին միացել են Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և  կից գործող «Savola Group»-ը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Savola Group»-ը հայտարարել է, որ արդեն թուրքական բուրգերի փոխարեն վաճառելու են հունական բուրգերը և դադարեցնելու են թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Savola Group»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum» ընկերությունը: Վերջինս, ըստ Ստամբուլի առևտրաարդյունաբերական պալատի տվյալների, Թուրքիայի արդյունաբերության ոլորտում մեծությամբ 161-րդն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ