Գլխավոր էջ Նորություններ Հիվանդանոցներում հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել. «Ժողովուրդ»

Հիվանդանոցներում հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել. «Ժողովուրդ»

710
0
Portrait an unknown male doctor holding a stethoscope behind

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերին մոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են: Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ կա´մ «ծրագիրն է թռած, չի աշխատում»,  կա՛մ էլ բազան թարմացված չէ, հին տվյալներով չեն կարող սպասարկել սոցշահառուներին:

Տեղեկացնենք, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան սովորաբար թարմացվում է երկու ամիսը մեկ անգամ, սակայն չի արվել: Ո՞րն է խնդիրը: Արդյոք ՀՀ Առողջապահության նախարարությունը, ծննդատները փակելու գործընթացով պայմանավորված, գերզբաղված է և հասարակության մյուս շերտերի, այս դեպքում սոցշահառուների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի՞:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է և առաջիկա երկու օրերի ընթացքում կկարգավորվի:

Հիմա մնում է՝ ուսուցիչները, պետական այլ ոլորտի աշխատակիցները հասկանան իրավիճակը և մի քանի օր հետաձգեն հիվանդությունները: Կհաջողվի՞, հազիվ թե»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ