Գլխավոր էջ Նորություններ Մոնրեալում հայ համայնքը պահանջում է ճանաչել Արցախը

Մոնրեալում հայ համայնքը պահանջում է ճանաչել Արցախը

344
0

Կանադայի Մոնրեալ քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները կրկին հանրահավաք են անցկացնում՝ պահանջելով քաղաքային իշխանություններից և քաղաքագլխից ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Ցույցի մասնակիցները «Ճանաչեք Արցախը», «Թուրքիան և Ադրբեջանն ագրեսորներ են» և այլ գրություններով պաստառներ են ցուցադրում:

Նախօրեին Մոնրեալում ևս զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնրեալի քաղաքապետը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ