Գլխավոր էջ Նորություններ Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր

Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր

755
0

Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետեւանքով տուժած 7-ամյա երեխա:

Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի եւ հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ