Գլխավոր էջ Գլխավոր Ռազմական գործողությունների պատճառով խախտվում է շուրջ 33.000 մարդու կրթության իրավունք

Ռազմական գործողությունների պատճառով խախտվում է շուրջ 33.000 մարդու կրթության իրավունք

521
0

Արցախի հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտնում է.«Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խատվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։ 24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խորը ցավով և կսկիծով եմ նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»։

#հաղթելուենք🇦🇲#Artsakhstrong❤💙💛English, French, Russian ⬇️Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի…

Geplaatst door Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն op Zondag 18 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ