Գլխավոր էջ Նորություններ Ուզում եմ վերադառնալ Արցախ, քայլել Շուշիում. Դանիել Դեքերը` Հայաստան այցի և հայերին...

Ուզում եմ վերադառնալ Արցախ, քայլել Շուշիում. Դանիել Դեքերը` Հայաստան այցի և հայերին սատարելու մասին

351
0

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիցս սեր է խոստովանել հայ ժողովրդին ու Հայաստանին, մշտապես հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նա ժամանեց Հայաստան` հայերի կողքին լինելու, նրանց սատարելու համար: Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին Դեքերը կրկին Հայաստանում է և զորակցություն է հայտնում իր սիրելի ժողովրդին: Նա պատրաստվում է հանդիպել Արցախից Հայաստան եկած երեխաների հետ և երգել նրանց համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ աշխարհի ոչ մի ծայրում չկա այնպիսի երաժշտություն, որն առավել յուրահատուկ լինի, քան հայկականը: Քանոնը, քամանչան, դհոլը շատ հետաքրքիր են հնչում: Զարմանալի երաժշտություն է. մի պահ տխրեցնում է, հետո՝ ուրախություն պատճառում:

«Ես սիրեցի Արցախը: Արցախի ժողովուրդը բարի է, խաղաղասեր է, նրանք չեն ցանկանում պատերազմել, պարզապես ուզում են ազատ ու խաղաղ ապրել: Կարծում եմ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի որոշելու՝ ինչպես ապրել: Եթե ցանկանում են անկախանալ, պետք է անկախանան: Ես հպարտ եմ, որ եղել եմ Արցախում, ցանկանում եմ վերադառնալ այնտեղ, քայլել Շուշիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում»,-ասաց նա:

Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ