Գլխավոր էջ Նորություններ Միլոնովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր անունը «սև ցուցակում» ներառելը

Միլոնովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր անունը «սև ցուցակում» ներառելը

386
0

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր անունը «սև ցուցակում» ներառելը։ Ցուցակում հայտնված մարդկանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Ռուս պատգամավորին ցուցակում ներառել են հոկտոմբերի 16-ին՝ ԼՂ այցի համար։

Միլոնովը նշել է, որ նման գործողություները կարող են վկայել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման դժկամության մասին։

«Ես զինվորական չեմ, ոչ էլ լրտես ու գաղտնի զենք։ Ես Ստեփանակերտում եղել եմ բացառապես մարդասիրական նպատակներով և մարդկանց օգնելու մտադրությամբ»,-Միլոնովի խոսքերն է փոխանցում riafan.ru-ն։

Ավելի վաղ Բաքվում Միլոնովի այցն անվանել էին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը չհամապատասխանող անպատասխանատու գործողություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ