Գլխավոր էջ Նորություններ Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

Հունաստանի արտաքին գործերի նախարարը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն

423
0

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Զոհրաբ Մնացականյանի և Նիկոս Դենդիասի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժ. 12։05-ին, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:50-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ