Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ կոչ են արել...

ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ կոչ են արել դադարեցնել օգնություն ցուցաբերել Անկարային և Բաքվին

307
0

Միացյալ Նահանգների ավելի քան 100 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ բարձրաձայնում են Արցախի և Հայաստանի դեմ հարձակումների մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեն: Նրանք կոչ են արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել, պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև դադարեցնել օգնություն ցուցաբերել Անկարային և Բաքվին:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները նաև պահանջել են դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ են արել պատժել Էրդողանի ու Ալիևի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար:

«ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է երկկուսակցական հիմքով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիևի ռեժիմների դեմ»,- ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ