Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում COVID-19 դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել

Աշխարհում COVID-19 դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել

478
0

Աշխարհում անցած օրը հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 381 հազար նոր դեպք. սա նոր ռեկորդ է համավարակի ընթացքում: Այդ մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ամենամեծ թվով հիվանդացության դեպքերով առաջատարներն են Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Կտրուկ ավելացել է նաև հիվանդների թիվը Իսպանիայում, Ռուսաստանում, Չեխիայում և Բելգիայում:

Մեր օրում կորոնավիրուսից 6083 մարդ է մահացել:

Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 38,7 միլիոն դեպք, որոնցից մոտավորապես 1 միլիոնը՝ մահացու ելքով, ավելի քան 29 միլիոն մարդ բուժվել է կորոնավիրուսից:

Նկատենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հնդկաստանը ռեկորդ է սահմանել կորոնավիրուսի անցկացված թեստերի քանակով. ստուգվել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ