Գլխավոր էջ Նորություններ Սաուդցի թագաժառանգը Թուրքիայում տուն գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել դրանք

Սաուդցի թագաժառանգը Թուրքիայում տուն գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել դրանք

382
0

Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը շարունակում է տնտեսական նոր դրսևորումներ ստանալ, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքական ապրանքները բոյկոտելուց հետո այժմ էլ արաբական ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կոչ է արել Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին վաճառել դրանք։

Ըստ թուրքական աղբյուրի՝ արաբական երկրի ղեկավարությունն անձամբ է զանգահարում Թուրքիայում տներ գնած իր քաղաքացիներին ու հորդորում վաճառել դրանք: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) կազմում են սաուդացիները:

Նշվում է, որ Սաուդյան Արբիայի ներքին հետախուզության ծառայությունը սկսել է վերահսկել դեպի արտասահման դրամական փոխանցումները և տուգանքներ է նշանակել դեպի Թուրքիա 100 հազար դոլարից ավել փոխանցումներ անողների նկատմամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ սաուդական գլխավոր հետախուզական վարչությունը ճնշումներ է գործադրում Թուրքիայի հետ առևտրական հարաբերություններ ունեցող իր գործարարների վրա՝ ստիպելով հրաժարվել դրանցից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ