Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության նախարարության պարագլուխները անցան թույլատրելի սահմանը

Առողջապահության նախարարության պարագլուխները անցան թույլատրելի սահմանը

1549
0

Հարգելի ընկերներ, ինչպես բոլորիդ հայտնի է, ես տևական ժամանակ հանդես եմ գալիս սուր քննադատությամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների վերաբերյալ:
Ինձ որևէ կերպ բովանդակային կամ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունենալով, առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները լուծարել են ավագ եղբորս աշխատանքային հաստիքը: Նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված կարգով աշխտանքից ազատել եղբորս, սակայն իրենց քաղաքական իմպոտենցիայի «բուժումը» գտել են վարչական լծակի կիրառման մեջ` հույս ունենալով, որ կկարողանան ինձ լռեցնել:

Կասեմ հետևյալը` ոչ մի բժշկի համար հեշտ չէ աշխատավայր փոխել, բայց դա անհնարին էլ չէ, ուստի շուտով հավելյալ կտեղեկացնեմ եղբորս նոր աշխատավայրի մասին:

Առողջապահության նախարարության ներկայիս պարագլուխները և մարիոնետները անցան թույլատրելի սահմանը և ինչպես բնորոշ է իրենց աշխատելաոճին, փորձեցին ներքաշել իմ ավագ եղբորը իրենց կեղտոտ խաղերի մեջ: Իրենք օգտագործեցին իրենց վերջին փամփուշտը…

Հ.Գ. տղերք, այլևս փամփուշտ չկա… սկսեք մտածել, թե ինչով եք արդարանալու, որովհետև դա հեշտ չի լինելու: Խոստանում եմ:

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ