Գլխավոր էջ Նորություններ Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին․ իսրայելցի...

Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին․ իսրայելցի ջութակահար

348
0

Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Facebook-յան էջը։

«Անսահման մտահոգված եմ, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում, եւ ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։

Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։ Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային։ Աջակցե՛ք Հայաստանին»,- նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ