Գլխավոր էջ Նորություններ Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը․ Կրեմլ

Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը․ Կրեմլ

366
0

Ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանում տեղակայված օբյեկտներից մեկի ոչնչացման մասին չորեքշաբթի օրը տարածված տեղեկությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Նրա խոսքով՝ ռուսական ռազմական գերատեսչությունները ստուգում են այդ տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ:

«Դուք գիտեք, որ նախարար Շոյգուն հեռախոսային կապ է ունեցել երկու կողմերի գործընկերների հետ։ Այդ տեղեկությունը ստուգվում և վերլուծվում է»,-ասել է Պեսկովը։

Ճշգրտող հարցին, թե արդյոք այդ տեղեկության հաստատման դեպքում ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ մեխանիզմները, նա առաջարկեց սպասել ստուգման արդյունքներին։Մեկնաբանելով Մոսկվայի, Բաքվի, Անկարայի և Երևանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով քառակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը՝ Պեսկովը հիշեցրեց, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման ընթացքում բոլոր երեք կողմերն էլ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխության սկզբունքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ