Գլխավոր էջ Գլխավոր Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի՝ Արցախի ինքնորոշման ճանաչմամբ. Փաշինյան

Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի՝ Արցախի ինքնորոշման ճանաչմամբ. Փաշինյան

355
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին ուղերձով դիմելով, ասել է.

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ Արցախի, սփյուռքի հպարտ քաղաքացիներ, պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով նահանջ են ունեցել։ Արցախի ՊԲ-ն, ծանր մարտերով մարդուժի և տեխնիկայի կորուստներ ունենալով, վերահսկողսւթյան տակ է պահում վիճակը, բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Ես սա չեմ ասում հուսահատվելու, այլ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Մենք պետք է մեր անելիքի շուրջ խոսենք է և մեր ազգային համախմբումը քաջալերենք։

Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի Արցախի ինքնորոշման ճանաչմամբ։

Այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա հետևյալի վրա՝ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. սա պետք է լինի մեր ջանքերի կիզակետը սփյուռքում և Հայաստանում։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք և պետք է կերտենք մեր պատմութունը. մեր նոր էպոսը, մեր հերոսամարտը, մեր Սարդարապատը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ