Գլխավոր էջ Նորություններ «Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի...

«Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը ԼՂ-ում». Լավրով

578
0

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:

Նախարարի հետ զրուցում են RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը:

Իր հարցազրույցում ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ ՌԴ ռազմական դիտորդները կարող էին ապահովել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկումը:

«Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները կարող էին ապահովել կրակի դադարեցման պահպանումը: Դրանց տեղակայումը բավարար կլիներ: Մենք գտնում ենք, որ դա միանգամայն ճիշտ կլիներ, եթե մեր ռազմական դիտորդները լինեին, սակայն վերջնական խոսքը հակամարտող կողմերինն է»,-ասել է Լավրովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ