Գլխավոր էջ Նորություններ Անկարայի մասնակցությունը ԼՂ բանակցություններին կործանիչ կլինի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ

Անկարայի մասնակցությունը ԼՂ բանակցություններին կործանիչ կլինի․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ

414
0

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում նշել է, որ Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին, հաշվի առնելով այդ երկրի աջակցություն Բաքվի դիրքորոշմանը, չի նպաստելու հարցի խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ Թուրքիան կարող է սրել իրավիճակը։

«Իմ կարծիքով՝ այս ձևաչևաչափը կործանիչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար։ Ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների մայրաքաղաքների՝ Անկարայի մասնկացությունն այս ձևաչափում անվելորդ է, քանի որ այն Բաքվի նույն դիրքորոշումն է կրկնում։ Հետևաբար՝ բանակցություններում նրանց մասնակցության որևէ հավելյալ անհրաժեշտություն չկա, քանի որ այն հետագայում կնպաստի հակամարտող կողմերի մոտցումների ծայրահեղականացմանը: Իսկ Ռուսաստանի և Մինսկի խմբի նպատակը, ընդհակառակը, այդ դիրքորոշումները մոտեցնելու և ծայրահեղականությունից հրաժարվելու մեջ են»,- նշել է քաղաքական գործիչը:

Նշենք, որ ԼՂ հակամարտության սրման ֆոնին Բաքուն և Անկարան ակտիվ հայտարարում են, որ Թուրքիան պետք է տեղ զբաղեցնի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային սեղանի շուրջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ