Գլխավոր էջ Նորություններ Այս պահի դրությամբ 25 մահացած ու հարյուրից ավելի վիրավոր ունենք քաղաքացիների շրջանում

Այս պահի դրությամբ 25 մահացած ու հարյուրից ավելի վիրավոր ունենք քաղաքացիների շրջանում

364
0

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանի և ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանի գնահատականներով՝ պատերազմի ու հրետակոծությունների առաջին իսկ օրվանից ծառայությունն արտակարգ ռեժիմով է աշխատում։

«Այս պահի դրությամբ 25 մահացած ու հարյուրից ավելի վիրավոր ունենք քաղաքացիների շրջանում։ Ոչ պայթած զինամթերքի հայտնաբերմամբ է այս պահին ծառայությունը զբաղված, դրանք անվտանգ տարածք ենք տեղափոխում ու ոչնչացվում են մեր աշխատակիցները»,-նշեց Արզումանյանը։

Իսկ Սարուխանյանի հավաստմամբ՝   իրենց ծառայողները առաջին իսկ օրվանից ներգրավված են հումանիտար աշխատանքներում։ Հաշվի չի առնվում անգամ տարբեր շրջանների հրթիռակոծությունները։

«Մեր առաջ խնդիր դրվեց նաև ապաստարաններում մարդկանց մշտական սնունդով ու անհրաժեշտ պարագաներով ապահովել։ Երեկ մեզ միացան նաև ՀՀ բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները և կամավորականները, մենք աշխատում ենք, անտեսելով տագնապի ազդանշանները և ռմբակոծությունը, որպեսզի ազգաբնակչությանը անհրաժեշտ պարագաները հասցնենք։ Ապաստարաններում վերանորոգման աշխատանքներ են տավում, համաձայն քաղպաշտպանության պլանի ենք աշխատում։ Ադրբեջանը խախտելով ժնևյան կոնվենցիայի բոլոր կետերը, խաղաղ բնակչությանն է թիրախավորւմ, իսկ մենք այս պարագայում պարտավոր ենք ապահովել նրանց անհրաժեշտ ամեն բանով»,-նշեց նա։

Չպայթած արկերի վերաբերյալ բանախոսները տեղեկացրին, որ Ստեփանակերտում 670 չպայթած զինամթերք կա, կրակի դադարից հետո աշխատանքները կշարունակվեն բոլոր շրջաններում։

Նրանք նշեցին, որ այս պահին չեն եղել այդ արկերի պայթման դեպքեր։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ