Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Կոչ եմ անում մարզային հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական...

Կոչ եմ անում մարզային հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել. Նունե Ներսիսյան

958
0

«Հենց այս նպատակների իրագործման համատեքստում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից (որի նախագահը հանդիսանում եմ ես) կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով, որը զեկուցվել է նախարարին և հանձնաժողովի որոշումների հիմքով արձակվել են նախարարի համապատասխան հրամանները:

Այսպես, 2018 թվականին, Հայաստանում նորածնային (0-27 օրական երեխաներ) մահերը 182-ն են, մեռելածինները` 623: Ցավով պետք է նշեմ, որ 2019-ին արձանագրվել է 13 մայրական մահ:
Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել»:

Սա Արտյոմ Սմբատյանի ֆեյսբուքյան էջի գրառումն է,որը առողջապահության նախարարության աշխատակից է:Այո առողջապահության նախարարության աշխատակիցները համարում են, որ մահը ցուցանիշ չէ: Պետական ապարատում աշխատելով ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը:

ՀՀ սահմանադրության Հոդված 3 .1 — ում ասվում է . Մարդը գերագույն արժեք է: Չնայած չեմ զարմանում`չէ որ Սահմանադրությունը նրանց համար չէ`քանի քանի անգամներ են ոտնահարել Սահմանադրությունը:Ուրեմն ըստ որոշ աղբյուրների փակվելու է`Մարալիկ,Աչաջուր,Եղվարդ,Մասիս,Վարդենիս,Թալին և ևս 3 ծննդատներ: Իսկ ամենահետաքրքիրը ,որ բժշկական կենտրոններին`օրինակ Մասիս ԲԿ -ին 80 միլիոն դրամ հատկացնում են դժվարամատչելի բժշկական ծառայությունների համար: Հիմա բացատրեմ` ինչու՞: b

Որովհետև կա սեփական շահ նախարարի կողմից: Օգտագործելով պետական լծակը բոլոր դժվարամատչելի հետազոտությունները կանցնեն ՄԻԲՍ -ում, որը պատկանում է հենց նախարարի կնոջը: Հիմա սպասենք տեսնենք սրան ի՞նչ մեկնաբանություն կտա նախարարությունը:

Գրառումը Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ