Գլխավոր էջ Նորություններ Եվս մի ծննդատուն կփակվի․ հայտարարություն

Եվս մի ծննդատուն կփակվի․ հայտարարություն

1228
0

Մինչ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակում են Գյումրի-Երեւան ճանապարհը, պահանջում չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը, պարզվում է, որ նույն իրավիճակն է տիրում նաև Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Տեղեկանում ենք iravunk.com կայքից։

Աչաջուրից Ստյոպ Չալթախչյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

 «Սիրելի աչաջրեցիներ, 2020 թվականի համար Աչաջուր գյուղի հիվանդանոցը ծննդատան և բուժական բաժինների համար ֆինանսավորում չի ստացել, ասել է, թե փակվում են գյուղի հիվանդանոցի այդ բաժինները։ Մոտ 5000 բնակիչ ունեցող գյուղը կաթվածահար է լինում եւ զօր ու գիշեր, թե՛ մեր եւ թե՛ մոտակա գյուղերի հիվանդների առողջության համար ոչինչ չխնայող, իր գործին անմնացորդ նվիրված մեր բժիշկ Կորյուն Վարդապետյանն այլեւս տարեկան մոտ 130 լույս աշխարհ եկող երեխայի չի օգնելու, այդքան մայրիկների չի երջանկացնելու, իսկ մենք ամեն փոքր բանի համար՝ գործը թողած գնալու ենք Իջեւանի համապատասխան բաժանմունք։

Սիրելի համագյուղացիներ,մենք պետք է կարողանանք մեր իրավունքները պաշտպանենք։ Միշտ հպարտանում ենք մեր գյուղով, որ ամեն ինչ կա, որպեսզի մնանք այստեղ եւ շենացնենք մեր գյուղը։ Գուցե սա սկիզբն է, որ ամեն ինչ արվի, որ մենք էլ թողնենք մեր գյուղը:

Թավշյա հեղափոխությունը մեզ սովորեցրել է պայքարել հանուն մեր երեխաների, մեր համայնքի, մեր բոլորիս լավ ապագայի համար։ Ուրեմն՝ եկեք թույլ չտանք, որ մեր ծննդատունը փակվի։ Բոլորս պայքարենք հանուն արդարության, հանուն մեր երեխաների ու ժողովրդի ապագայի։

Աչաջուր գյուղի հիվանդանոցի ծննդատան եւ բուժական բաժնի համար ֆինանսավորում չստանալու լուրը կայծակնային արագությամբ տարածվեց գյուղում եւ բնակիչներն անհանգստացած հավաքվեցին հիվանդանոցի բակում։ Շատերը հայտնեցին, որ ամեն ինչ կանեն, որ չփակվեն օրեց֊օր շենացող մեր հայրենի գյուղի հիվանդանոցի նշված բաժինները»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ