Գլխավոր էջ Նորություններ Շոյգուն թուրք գործընկերոջը փոխանցել է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման հետ կապված...

Շոյգուն թուրք գործընկերոջը փոխանցել է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման հետ կապված մտահոգությունը

646
0

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատկապես անհանգստացած է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալների տեղափոխման մասին ստացվող տեղեկատվությունից: Այս մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր լիազորությունների շրջանակներում, ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու Ռուսաստանի նախաձեռնության իրականացմանը: Տարբեր երկրների գործընկերների հետ տարվող աշխատանքների հիմնական խնդիրն է հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցությունների սկիզբ դնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ