Գլխավոր էջ Նորություններ Ես աննկարագրելի տխուր եմ Հայաստանում տեղի ունեցող բռնության սրացման համար. բրիտանացի դաշնակահարն...

Ես աննկարագրելի տխուր եմ Հայաստանում տեղի ունեցող բռնության սրացման համար. բրիտանացի դաշնակահարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

337
0

Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին և իր աջակցությունը հայտնել Հայաստանին:

«Ես կցանկանայի իմ աջակցությունը հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում իր պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, որոնք աննկարագրելի ու մեծահոգաբար ջերմ են։ Մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, որոնք սարսափելի վայրագությունների միջով են անցել անցյալում։

Ես աննկարագրելի տխուր եմ Հայաստանում տեղի ունեցող բռնության սրացման համար:

Բոլորին ուղարկում եմ սերս ու աջակցությունս, հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,- նշել է դաշնակահարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ